
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության պատվիրակության հետ մեկնել է Բրյուսել: Ղարիբաշվիլին կմասնակցի Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի 6-րդ նիստին:
Կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ, այցի շրջանակներում տեղի կունենան բարձր մակարդակի հանդիպումներ Եվրոհանձնաժողովում, Եվրոպական խորհրդում, Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում:
Վրաստանի վարչապետի այցը Բրյուսել կավարտվի մարտի 17-ին: