Վրաստանում իշխող «Վրացական երազանք — ժողովրդական Վրաստան» կուսակցության քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեիեդ Ջավադ Կղավամ Շահիդի հետ:
Ինչպես հաղորդում են Վրացական երազանքի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել է երկու երկրների հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր:
Նշվում է, որ Ղարիբաշվիլին նոր քաղաքական պաշտոնի նշանակվելուց հետո հանդիպել է տարբեր երկրների դիվանագիտական կորպուսների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, մարտի 5-ին հայտարարվել էր, որ Վրաստանի նախկին վարչապետ (2013-2015 թթ.) Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքականություն է վերադառնում և կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը: