
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իրակլի Բերաիային նշանակել է ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում։
Բերաիան փոխարինել է Սոսո Ռամիշվիլիին. վերջինս հրաժարական է տվել երեկ՝ ապրիլի 2-ին։
Իրակլի (Դաչի) Բերաիան նախկինում եղել է «Վրացական երազանք» կուսակցության արդարադատության փոխնախարարը, իսկ մինչ այդ՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։