
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին կողմ է դատաիրավական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը։
Իոսելիանիի խոսքով՝ հասարակությունն արժանի է, որ ստանա վաղուց կուտակված հարցերի պատասխանները։
«Ես հասկանում եմ, որ սա ինչ-որ ընթացակարգային պատերազմ է, որը ծավալվում է իշխող կուսակցության և ընդդիմության միջև։ Կարծում եմ, երկրի քաղաքացիներն արժանի են, որ ժամանակի ընթացքում հասարակության շրջանում կուտակված հարցերը քննարկվեն քննչական հանձնաժողովում։ Թափանցիկությունն ու հրապարակայնությունը միայն կօգնեն այս գործընթացին», — լրագրողների հետ զրույցում ասել է Լևան Իոսելիանին։