
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ` Ինտերպոլի կողմից հետախուզվող անձը ձերբակալվել է Վրաստանում: 1990 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի Թ. Ե.-ն հետախուզվում էր մի քանի ծանր հանցագործությունների համար։
«Ձերբակալված Թ. Ե.-ն հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության կողմից՝ սպանության, սպանության փորձի, կողոպուտի, զենքի ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը հատել է վրացական սահմանը մինչ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը: