
Ինտերպոլի նոր ղեկավարի պաշտոնում ընտրվել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ՝ Կիմ Չեն Յանը: Այս մասին հայտնում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ինտերպոլի ղեկավարի ընտրությունը անց է կացվել Դուբայում, կազմակերպության ամենամյա կոնգրեսի ժամանակ:
Կիմ Չեն Յանը ինտերպոլի նախագահի պաշտոնակատարն էր: Միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում նա ընտրվել է երկու տարի ժամկետով:
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) հիմնական խնդիրն է միավորել ազգային իրավապահ մարմիններին՝ մասնակից երկրներում հանցագործությունները հայտնաբերելու համընդհանուր պայքարում։ Ինտերպոլի Սահմանադրության 3-րդ հոդվածի մասով ինտերպոլին արգելվում է զբաղվել քաղաքային, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի հանցագործությունների քննումով։