
«Ալիք Մեդիա»-ն շարունակում է «Ինտեգրման օրակարգ» փոդքասթների շարքը Վրաստանում էթնիկ հայերի ինտեգրման թեմայով։
Այսօրվա հյուրն է Նինոծմինդայից ակտիվիստ Տիգրան Թարզյանը։ Թարզյանի հետ զրուցել ենք Սամցխե-Ջավախեթիի երիտասարդների ինտեգրման փորձի, այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների և դրանց արդյունավետության մասին։ Մեր զրուցակիցը փոդքասթում պատմում է ամենաառաջնային խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ինտեգրման գործընթացին։