Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով:
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: Մենք մի քանի հուսալի աղբյուր ունենք, ինչպես մեր դաշնակիցների, այնպես էլ մեր սեփական հետաքննության, որոնք վկայում են, որ ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-օդ» հրթիռով: Վարչապետը հավելել է, որ այն հավանաբար՝ սխալմամբ է խոցվել: Տրյուդոն ասել է Կանադայի կառավարությունը չի հանգստանա, քանի դեռ չի ստացել թափանցիկություն ու ճշմարտություն:
Ավելի վաղ ամերիկյան աղբյուրները՝ հղվելով Պենտագոնին, հաղորդել էին, որ ուկրաինական ինքնաթիռը Թեհրանից ոչ հեռու կործանվել է սխալմամբ իրանական հրթիռի միջոցով: Ամերիկյան Բի-Բի-Սի-ն հաղորդում է, որ ռադարները 2 հրթիռի ինֆրակարմիր հետքեր են գրանցել, ինչին հաջորդել է պայթյունը:
Հիշեցնենք՝ Թեհրան-Կիև թռիչքը սպասարկող 180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը հունվարի 8-ին թռիչքից ընդամենը 2 րոպե անց ընկել էր, ավիավթարի հետևանքով զոհվել է 180 մարդ՝ այդ թվում Կանադայի 73 քաղաքացի: