Ինքնահրկիզման հետևանքով մահացել է

Վրաստանի բռնի տեղահանվածների գործակալության շենքի բակում ինքնահրկիզում կատարած 44-ամյա Զամիր Կվեկվեսկիրին մահացել է։

Աբխազիայից տեղահանված 44-ամյա Կվեկվեսկիրին՝ ի նշան բողոքի, իր վրա վառելանյութ է լցրել և ինքնահրկիզվել։ Այրվածքների կենտրոնի բժիշկները հինգ օր պայքարում էին նրա կյանքը փրկելու համար։

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի դրդման փաստը։

Տեղեկության համաձայն` տղամարդը կնոջ և երկու չափահաս երեխաների հետ ապրում էր հարկադիր վերաբնակեցվածների համար նախատեսված հանրակացարանում։ Նա դիմել է բնակարան ստանալու համար, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։ Դիմել է նաև վիրահատության ֆինանսավորման համար, սակայն պոտությունը այդ հարցում ևս չի աջակցել: