
«Այսուհետ «TV Pirveli»-ն կղեկավարի Ինգա Գրիգոլիան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստաընկերության հիմնադիր Վատո Ծերեթելին:
«Անցնում ենք զարգացման նոր փուլի, որը կղեկավարի նոր տնօրենը` մեծ ծրագրերով և ամբողջ թիմի համատեղ ջանքերով: Ինգան հեռուստաալիք եկավ այն ժամանակ, երբ տեղադրվում էին առաջին աղյուսները և մեր մնացած աշխատակիցների հետ մեկտեղ իր ամբողջ էներգիան ներդրել է հեռուստաալիքի զարգացման գործում»,- գրել է Ծերեթելին:
Նշենք, որ Ինգա Գրիգոլիան Վրաստանում բավական հայտնի լրագրող է: