Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ կորցրած վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար:
«Ալիք Մեդիա»-ն հիմնվելով Վրաստանի սպասարկման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը՝ ներկայացնում է վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը/քայլերը:
Կորցրած վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար սեփականատերը պետք է գործակալություն ներկայացնի.
- ID քարտ,
- առողջական վիճակի մասին հաշվետվություն (IV 100/ա ձև),
- վերականգման համար անհրաժեշտ վճարը հաստատող անդորրագիր:
Կորցրած վարորդական իրավունքի վերականգնման վճարը կազմում է 35 լարի։ Կորցրած վարորդական իրավունքի վկայականը հնարավոր է վերականգնել սպասարկման գործակալության բոլոր մասնաճյուղերում։
Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում վարորդական իրավունքը տրվում է մի քանի րոպեի ընթացքում:
Այլ պետությունից տրված վարորդական իրավունքը վրացականով փոխելու կարգը