Վրաստանի կառավարության որոշմամբ՝ արտերկում աշխատող Վրաստանի քաղաքացիները պետությունից միանվագ փոխհատուցում կստանան` 300 լարիի չափով:
Փոխհատուցում կստանան սեզոնային աշխատանքի մեկնող Վրաստանի այն քաղաքացիները, որոնք
- աշխատել են Վրաստանի սահմաններից դուրս, ինչի պատճառով 2019 թվականին արձանագրվել է սահմանը հատելու ոչ պակաս քան 60 դեպք,
- 2019 թվականի մարտ ամսից հոկտեմբեր ամիսը ներառյալ ժամանակահատվածում Վրաստանի սահմաններից դուրս են եղել 30-ից մինչև 120 օրացույցային օրվա ընթացքում:
Օրինակ, փոխհատուցում կստանա Վրաստանի այն քաղաքացին, որը մարտից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Վրաստանում չի եղել 1-4 ամսվա ընթացքում:
Փոխհատուցումը ստանալու համար քաղաքացիները պետք է մինչև հուլիսի 15-ը գրանցվեն compensation.moh.gov.ge կայքում:
Ինչպե՞ս գրանցվել
Քայլ առաջին. պետք է մուտք գործել ստորև նշված կայքէջ և սեղմել «գրանցում» կոճակին (նշված է կարմիրով):
Քայլ երկրորդ. Առաջին քայլից հետո բացվում է պատուհանը, որտեղ պետք է նշել «համաձայն եմ» (նշված է կարմիրով):
Քայլ երրորդ. Համաձայնությունը տալուց հետո պետք է գրանցել անձնական տվյալները՝ անձնական համար, անուն, ազգանուն, հեռախոսահամար և սեղմել «Ուղարկել sms» կոճակը (նշված է կարմիրով):
Նշված հեռախոսահամարին կուղարկվի համապատասխան կոդը, որը պետք է գրել համապատասխան վանդակում և մտնել:
Քայլ չորրորդ. Բացվում է հաջորդ պատուհանը, որտեղ պետք է լրացնել բանկային հաշիվը և սեղմել «ստուգել» կոճակը (նշված է կարմիրով), ապա ներքևում լրացնել մունիցիպալիտետը, փաստացի բնակության վայրի անունը և վերջում նշել «ավարտ»:
Կարևոր է հիշել, որ բանկային հաշվեհամարը պետք է բացված լինի այն քաղաքացու անունով, որը ցանկանում է փոխհատուցում ստանալ:
Եթե գրանցման վերջում պահանջվում է լրացուցիչ փաստաթուղթ ներբեռնել, ապա պետք է միայն նկարել անձնագրի առաջին էջը և ներբեռնել համակարգ, որից հետո գրանցումը կավարտվի: