Քովիդի դեմ թեստավորումը դարձել է լաբորատորիաների` թերևս ամենապահանջված ծառայություններից մեկը` այդ թվում Վրաստանում: Երկրի օդային սահմանները փետրվարից, իսկ ցամաքայինները հունիսից բաց են օտարերկրյա այցելուների համար: Պատվաստման ամբողջական կուրսի մասին վկայող փաստաթղթի` այսպես կոչված` քովիդ անձնագրի բացակայության դեպքում` Վրաստանի հյուրերը պարտավոր են երկրում գտնվելու երրորդ օրն իրենց հաշվին կորոնավիրուսի թեստ հանձնել:
PCR թեստի արժեքը տարբեր կլինիկաներում միջինը 95-120 լարի է` 29-36 դոլար: Պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում: Իմանալու համար, թե տվյալ հյուրին որ լաբորատորիան է նպատակահարմար դիմել, պետք է կապ հաստատել կառավարության թեժ գծի հետ` 144 համարով` նշելով կեցության հասցեն: Մի քանի րոպեի ընթացքում հերթապահ օպերատորը մի քանի լաբորատորիայի համար կուղարկի, որոնք հյուրի համար տարածքային առումով հարմար են:
Օրինակ` Վակե Սաբութալո թաղամասում հյուրընկալվելու դեպքում հարմար են`
- «Ավերսի» կլինիկա — Վաժա-Փշավելա պողոտա, 27-բ: Հեռ.` 0322500700
- «Նեոլաբ» — Տաշկենտի փողոց, 4, հեռ.` 0322392896
- «Մեգալաբ» — Քավթարաձե փողոց, 23, հեռ. 0322051111
- Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց (ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության կենտրոն)` Ալեքսանդր Կազբեգի պողոտա, 16, հեռ.` 0322398018:
- Առաջին համալսարանական կլինիկա` Վաժա-Փշավելա պողոտա, 29, հեռ.` 0322244033
Ցանկալի է կլինիկա այցից առաջ նախապես կապ հաստատել: Որոշ բժշկական հաստատություններ, ինչպիսիք են օրինակ` «Մեդիսոն հոլդինգը»` Գլդանի-Նաձալադեվի շրջանում, համաճարակի սկզբնական փուլում ունեին PCR թեստավորման ծառայություն, սակայն այլևս չեն մատուցում:
Եթե օտարերկրյա այցելուն չի անցնում կրկնակի PCR թեստ, նրան 2 հազար լարի տուգանք է սպառնում` 613 դոլար:
Լուսանկարը` BBC-ի