Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) փոխանցմամբ այն ուսուցիչները, որոնց բողոքարկման արդյունքում փոխվել է առարկայի և մասնագիտական ունակությունների քննությունների գնահատականը, բողոքարկման համար վճարված գումարը կարող են հետ ստանալ:
Բողոքարկման համար վճարված գումարը կարող են հետ ստանալ նաև այն ուսուցիչները, ովքեր ավել են վճարել կամ վճարումից հետո հրաժարվել են բողոքարկելուց:
Ըստ NAEC-ի, գնահատման բողոքարկումների համար գումարի վերադարձի հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով սեպտեմբերի 9-ի ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 18:00-ը հատուկ ծրագրի միջոցով:
Գումարը մուտքագրվելու է ուսուցչի կողմից նշված հաշվեհամարին՝ դիմումները ստանալու ավարտից մեկ ամսվա ընթացքում։
Դիմումը լրացնելու համար պետք է անցնել հետևյալ հղումով:
- 1-ին քայլով պետք է պետք է սեղմել პროგრამაში შესვა կոճակը
- 2-րդ քայլով նշել აპელაცია მასწავლებელი/მასწავლებელთა კომპეტენციის დადასტურება
- 3-րդ քայլով նշել անձնական համարը,
- 4-րդ քայլով այն կոդը, որ եկել է հեռախոսահամարին՝ քննության գրանցման ժամանակ:
Հաջորդ լուսամուտում արդեն հերթականությամբ պետք է լրացվի բնակության վայրը, վճարված գումարի չափը՝ 50 լարի, կտրոնի վրա գրանցված անձնական համարը, անուն, ազգանուն և բանկային քարտի հաշվեհամարը, შენიშვნა դաշտում կարելի է լրացնել ցուցում (եթե այդպիսին կա), մյուս երկու վանդակի լրացումը պարտադիր չէ:
Վերջում հարկավոր է սեղմել განცხადების გაგზავნა կոճակը, որից հետո միայն ամենավերևի դաշտում կապույտ գույնով նշվում է, որ դիմումը հաջողությամբ ուղարկվել է, որից հետո կարող եք դուրս գալ համակարգից: