Վրաստանում վերջին օրերին՝ Մեստիայի մունիցիպալիտետում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից հետո, ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված անհանգստություններին անդրադարձել է նաև Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին:
«Ուսումնական տարվա մեկնարկին ոչ մի վտանգ չի սպառնում: Ինչպես հայտարարեցինք՝ սեպտեմբերի 15-ին կսկսեն կրթական գործընթացը: Հանձնարարականները կհրապարակվեն, և բոլորը հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու: Այսօրվա իրավիճակից ելնելով՝ կարող ենք ասել սեպտեմբերի 15-ին ուսումնական տարին սկսելուն ոչ մի վտանգ չի սպառնում: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է զգուշանալ իրարից»,- հայտարարել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ բոլորի ցանկությունն է, որ իրավիճակը չվատթարանա, ինչի համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու ջանքը:
Նա նշել է նաև, որ նախարարությունը պատրաստ է ցանկացած սցենարի:
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Գիորգի Գախարիան նույնպես հայտարարել էր, որ ոչ մի հիմք չկա կրթական պրոցեսը հետաձգելու: Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի պնդմամբ նույնպես չի քննարկվում ուս․տարվա ամսաթվի հետաձգման հարցը, սակայն եթե երկրում վատթարանա համաճարակաբանական իրավիճակը, հնարավոր է ռիսկ առաջանա կրթությունը սեպտեմբերի 15-ին դպրոցներում սկսելու համար:
Ուսման մեկնարկը և ընտրությունների անցկացումը հետաձգելու հիմքեր չկան. Գախարիա