Այսօր՝ մարտի 2-ի ժամը 10-ին, Վրաստանում մեկնարկել է միասնական ազգային քննությունների գրանցումը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է առաջին հերթին կատարել վճարում՝ 1 առարկայի համար 10 լարիի չափով։
Վճարման հնարավոր եղանակները և բանկային ծառայության վճարը.
- Bank of Geogia ինքնասպասարկման տերմինալով վճարին ավելացվում է 0,5 լարի սպասարկման վճար,
- Bank of Geogia-ի ինտերնետ բանկի միջոցով՝ ibank.ge վճարին ավելացվում է սպասարկման վճար 0,5 լարի,
- Bank of Geogia-ի բջջային հավելվածի՝ mBank-ի միջոցով վճարելու դեպքում վճարին ավելացվում է 0,5 լարի սպասարկման վճար:
Վճարումը կատարելուց հետոր հարկավոր է անցնել հետևյալ հղումով online.naec.ge. ընտրել «միասնական ազգային քննություններ» կոճակը և լրացնել անձնական տվյալները։
Այնուհետև մասնակիցը պետք է նշի քննական կենտրոնը, որտեղ պատրաստվում է հանձնել քննությունը, առարկան կամ առարկաները, լեզուն և ներքևի դաշտում պետք է ընտրի այն համալսարանի ուսումնական ծրագիրը, որտեղ ուզում է ընդունվել։
Քննություններին գրանցման գործընթացը կարելի է տեսնել նաև Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի հրապարակած տեսանյութում․