
Ընդդիմադիր «Մթավարի արխի» (Գլխավոր ալիք) հեռուստաընկերության համահիմնադիր Գիորգի Ռուռուան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դատական նիստին Ռուռուան հայտարարել է, որ իրավապահներն իրեն փաստաբանին զանգահարելու հնարավորություն չեն տվել և հետախուզել են իր կամքին հակառակ, ինչպես նաև ԴՆԹ փորձաքննություն վերցրել:
«Ինչպես դուք չեք տեսել այդ զենքը, այնպես էլ ես: Ոստիկանության բաժանմունք գալով ինձ հայտնեցին, թե ինձնից զենք են առգրավել: Փաստաբանին զանգահարելու հնարավորություն չտվեցին»,- հայտարարել է Ռուռուան:
Ռուռուային ձերբակալել են նոյեմբերի 18-ին: Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ Ռուռուան մեղադրվում է ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահպանելու և կրելու մեջ: