Վրաստանի փոխվարչապետ, Ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ միջգերատեսչական խորհրդի ու առևտրի կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ներկայացրել է առևտրի կենտրոնների ու խանութների գործունեության բնույթը:
Փետրվարի մեկից որոշ փոփոխությունների կենթարկվի համակարգը, որ գործում էր ամանորյա տոներին ընդառաջ բացառության կարգով բացված խանութներում:
Այսպիսով, փետրվարի մեկից՝
- Հնարավոր կլինի փոխել դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված ապրանքը
- Հնարավոր կլինի օգտվել խանութների հանդերձարաններից
- Թեթևացված կլինի նաև մեկ քառ մետրի վրա մեկ մարդու տեղաշարժի մոդելը