Վրաստանի առևտրի կենտրոնների ներկայացուցիչները մինչև այս պահը սպասում են համակարգող խմբի որոշմանը՝ իմանալու կկարողանա՞ն արդյոք դեկտեմբերի 24-ից բացել խանութներն ու շարունակեն աշխատել:
Ինչպես հայտնի է, առևտրի կենտրոնները փակ են նոյեմբերի 28-ից ի վեր: Այն ժամանակ համակարգող խումբը հայտարարել էր, որ բացառության կարգով, դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումները կվերանան, որպեսզի բնակչությունը պատրաստվի ամանորյա տոնակատարությանը: Փոքր ինչ ուշ, հայտարարություններ արվեցին, որ առևտրի կենտրոնների բացումն ու սահմանափակումների մեղմացումը կախված կլինի երկրում կորոնավիրուսի տարածման մակարդակից:
Առևտրի կենտրոնների բացման ու սահմանափակումների մեղմացման մասին տեղեկությունը պետք է հայտնի դառնար նախօրեին, սական որևէ հայտարարություն չարվեց: Առևտրի կենտրոնների ներկայացուցիչները ևս տեղյակ չեն, թե ինչ է սպասվում արդեն երկու օր հետո:
Retai Group-ի ղեկավարը Բիզնեսպրեսնյուս լրատվամիջոցի հետ հարցազրույցում նշել է, որ հիմնական ռիսկը կապված է հերթերի ու կուտակումների հետ: Քննարկվող տարբերակներից մեկը եղել է հաճախորդներին հանդերձարան մուտք գործել թույլ տալ միայն մինչև ժամը 15:00-ն: Ինչ վերաբերում է մուտքի մոտ ստեղծվող կուտակումներին, դեռևս ամիսներ առաջ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել վերահսկել հերթերը: