Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ խորհուրդներ սեյսմոլոգներից

Երկրաշարժերը երկրի մակերևույթի տատանումներ առաջացնող ստորգետնյա ցնցումներ են, որոնք հանգեցնում են երկրակեղևի փոփոխությունների և կառույցների վնասման կամ ոչնչացման: Պայմանականորեն երկրաշարժերը գնահատվում են 12-բալանոց սանդղակով: Վտանգավոր են համարվում 5 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերը։ Վտանգավոր երկրաշարժի հատկանիշներն են. թափվում են ծեփերը, շարժվում են լամպերը, ընկնում է սպասքը: Փետրվարի 13-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում սեյսմիկ ցնցումները գերազանցեցին 6 մագնիտուդ հզորությունը։

«Ալիք Մեդիան» հավաքել է սեյսմոլոգների խորհուրդները, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․

  • Նախ պետք չէ խուճապի մատնվել, դա կարող է հանգեցնել ավելի վատ վիճակի` ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական
  • Եթե գտնվում եք դրսում` խուսափեք փողոցի լապտերներից, շինություններից, մետաղալարերից
  • Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ
  • Փակ տարածքում, տանը կամ շենքում գտնվելու դեպքում պետք է խուսափել վերելակների և աստիճանահարթակների կիրառումից

Լաշա Սուխիշվիլի

______________________________________________________________________________

«Ուզում եմ ընդգծել ամենատարածված սխալը երկրաշարժի ժամանակ, եթե նկատում ենք սեյսմիկ ցնցումներ` պետք է մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք։ Շենքից դուրս գալը կամ դրսից շենք մտնելը խորհուրդ չի տրվում, քանի որ աստիճաններն ու վերելակը հուսալի չեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն շենքերին, այլև մասնավոր տներին կամ ցածրահարկ շինություններին, պետք չէ խուճապահար վազել ներս ու դուրս»։

Գիորգի Ախալաիա

______________________________________________________________________________

Վտանգավոր դեպքերից է, երբ երկրաշարժի ժամանակ մեքենայի ղեկին եք, այդ դեպքում ևս չի կարելի խուճապահար կագնեցնել մեքենան փողոցի մեջտեղում կամ քշել արագ, այլ, երբ կնկատեք, որ մեքենան կարծես ձեզ չի ենթարկվում, դանդաղեցրեք ընթացքը, կանգնեք անվտանգ և թուլատրելի տեղում»։

Միշա Ծերոձե

______________________________________________________________________________

«Շենքերում գտնվելու դեպքում վտանգը ավելի մեծ է, բայց պետք չէ անուշադրության մատնել մասնավոր տները կամ շինությունները, կան բնակարաններ որոնք առանց այդ էլ հակված են փլուզման, թեթև ցնցումից կարող են ավերակ դառնալ, պետության և ինքներս մեր լավագույն պաշտպանությունը ամուր և որակյալ շինանյութով տներ կառուցելն է, հատկապես եթե ապրում ենք սեյսմիկ անկայուն գոտում»։

Մանանա Ձմանաշվիլի

______________________________________________________________________________

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին, Թբիլիսիի ժամանակով 22:25 -ին Սամեբայի մոտակայքում՝ երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ։

Նշենք, որ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր տեղի են ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։