Վրաստանում նոյեմբերի 26-ին հայտարարված փոփոխությունների համաձայն, տեղաշարժը սահմանափակող հիմնական կետերից մեկը ռեստորանների, ժամանցի ու սննդի այլ օբյեկտերի գործունեության կերպը փոխելն էր:
Այսպիսով, նոյեմբերի 28-ից Վրաստանի ողջ տարածքում գործող սննդի օբյեկտերը սկսում են աշխատել առաքումով: Հասանելի կլինեն հնետևյալ ծառայությունները.
- Առաքում
- Take away
- Drive
Մինչ այս պահը, ռեստորաններն արդեն իսկ աշխատում էին հատուկ պայմաններով․ կառավարությունը ռեստորանների գործելու համար ժամ էր սահմանել. ամեն օր, ռեստորանները փակվում էին 22:00-ից հետո:
Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարության գլխավորած միգերատեսչական խորհրդի որոշմամբ նոյեմբերի 28-ից ուժի մեջ են մտնում մի շարք սահմանափակումներ. արգելվում է տեղաշարժը 21:00-05:00-ը, պետհաստատությունները, ինչպես նաև կրթական հաստատությունները գործելու են հեռավար, դադարեցվում է համայնքային ու միջքաղաքային հանրային տրանսպորտի աշխատանքը, փակվում են առևտրի կենտրոններն ու շուկաները, ինչպես նաև շարունակում է գործել բաց և փակ վայրերում դիմակ կրելու պարտադրանքը:
Ավելի մանրամասն՝
Նոր արգելքներ Վրաստանում. չի գործի տրանսպորտը, փակվում են խանութներն ու ռեստորաները
Պետությունը վերականգնում է կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ծրագիրը