Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Յան Քելլին քննադատել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ձեռք բերված համաձայնության հետ կապված շնորհավորանքի համար.
«Ինչպե՞ս կարող է Վրաստանի նախագահը շնորհավորել մի համաձայնության կապակցությամբ, որն ամրապնդում է ևս մեկ ռուսական բռնազավթում Կովկասում ու արգելափակում է արևմուտքը»,- Թվիթերի իր էջում հարց է տալիս նախկին դեսպանը:
Քելլին Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2015-2018-ին:
Հիշեցնենք` Վրաստանի նախագահը շնորհավորել էր Հայաստանին և Ադրբեջանին` Ղարաբաղյան հարցով համաձայնության գալու առիթով ու համարել, որ դրանով Կովկասում նոր դարաշրջան է սկսվում:
Կարդացեք նաև`
Վրաստանի ու Հայաստանի վարչապետների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել