
«Վրացական երազանք»-ը փոփոխություններ է գրանցել, որոնց համաձայն Քրեական օրենսգրքում ավելացվել է «Հայրենիքի դավաճանության» մասին հոդված (307 պրիմա)։ Դավաճանություն է համարվում Քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ արարքներից որևէ մեկի կատարումը.
- Տարածքային ամբողջականության խախտում,
- Հակասահմանադրական համաձայնագրի կնքում կամ բանակցում,
- Վրաստանի արտաքին անվտանգության խախտում,
- Միացում արտաքին հետախուզական ծառայությանը,
- Վրաստանի պաշտպանունակության խաթարում, պետական գաղտնիքների բացահայտում,
- Լրտեսություն,
- Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու դավադրություն կամ ապստամբություն,
- Սաբոտաժ կամ օգնություն օտարերկրյա պետության, օտարերկրյա կազմակերպության կամ օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպության դեմ թշնամական գործողություններում:
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա դա սահմանվում է Քրեական օրենսգրքում վերոնշյալ հանցագործության համար նախատեսված պետական դավաճանության հոդվածով։ Օրինակ՝ պետական շահերին վնասող արարքների համար պատասխանատվություն կսահմանվի 307 պրիմա և 313 հոդվածներով։