
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ծանոթացել են Ռուսթավելիի պողոտայում տեղակայված Վրաստանի խորհրդարանի շենքի դիմացի տարածքում ընթացող վերանորոգման աշխատանքներին: Հրապարակվել են նաև լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչ տեսք կունենա տարածքը:
Նշենք, որ խորհրդարանի հարակից տարածքը «կանաչ պարիսպով» փակեցին ցույցերի ակտիվ շրջանում, երբ համամասնական ընտրակարգով ընտրություններ պահանջող ցուցարարները գիշերում էին այնտեղ:
Արդեն 7 ամիս է, ինչ տարածքը փակ է: Քաղաքապետ Կալաձեն նշել է, որ մոտ օրերի ընթացքում ակտիվ կերպով կմեկնարկի վերանորոգման գործընթացը: Կթարմացվի ամբողջական տեսքը, լիովին կվերանորոգվեն ստորգետնյա և վերգետնյա ենթակառուցվածքները: