Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդգծում է անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունենալու կարևորությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանիի պարզաբանմամբ՝ եթե քաղաքացու անձը հաստատող ID քարտի ժամկետը լրացել է, նա քվեարկությանը կարող է մասնակցել Վրաստանի քաղաքացու անձնագրով։
Ընտրությունների օրը նույնականացման սարքի միջոցով նույնականացման փուլը անցնելու համար քաղաքացին պետք է ունենա ID քարտ, որը սարքի միջով անցկացնելու դեպքում գրանցողը կարողանա գրանցել նրան։ Եթե քաղաքացին չունի վավեր ID քարտ, ապա անձնագրով ևս կարող է անցնել նույնականացման փուլը, բայց այս դեպքում արդեն գրանցողը պետք է ընտրողի անձնական համարը հավաքի ձեռքով և իրականացնի նույն ընթացակարգը` ինչ ID քարտի դեպքում։
Նշվում է, որ եթե ընտրողը չներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ կամ Վրաստանի քաղաքացու վավեր էլեկտրոնային վկայական, նա չի կարողանա մասնակցել ընտրություններին։