Վրաստանում 2022 թվականի ամռանը միասնական ազգային քննություններն այս տարի ևս կանցկացվեն մի քանի քննական կետերում:
Դիմորդները պետք է հաշվի առնեն մի քանի նախազգուշացում՝ կապված քննության ընթացակարգի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի քննությունների գնահատման ազգային կենտրոնը (NAEC), առկա է նաև դիմորդի ուղեցույցը:
Քննություններն այս տարի ևս մասամբ էլեկտրոնային կերպով կանցկացվեն՝ քննական նյութը կլինի էլեկտրոնային տարբերակով, իսկ պատասխանները կնշվեն թղթի վրա:
Ի՞նչ ընթացակարգեր է անցնում դիմորդը քննական կենտրոնում գրանցվելուց հետո
- Դիմորդը ժամանակին ներկայանում է այն քննական կենտրոն, որտեղ գրանցվել է
- Հանձնում է լրացուցիչ իրերը գրանցումից առաջ
- Գրանցվելուց հետո զբաղեցնում է իր համար նախատեսված տեղը
- Ստանում է աշխատանքային թերթիկ և սևագրության թերթիկ, նաև տրամադրվող օժանդակ նյութ (կախված առարկայից, օրինակ՝ քարտեզ, Մենդելեևի աղյուսակ և այլն)
- Դիմորդը, ցանկության դեպքում, կարող է օգտագործել սեփական գրիչը, եթե դա համապատասխանում է պահանջներին, այնուամենայնիվ գրիչը նրան տրվում է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի կողմից
- Պատասխանների թերթիկի վրա անհատական շտրիխ կոդ է փակցվում անանունությունը ապահովելու համար
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել պատասխանների թերթիկին, այն չի կարելի ծալել, ճմրթել կամ վնասել:
Ստուգվում է միայն պատասխանների թերթիկը: Բոլոր քննական կենտրոններում և գրանցման տարածքներում տեղադրվում է տեսախցիկ, ձայնագրվում քննության ողջ ընթացքը և ստեղծվում տեսաարխիվ:
Դիմորդի կողմից քննության ժամկետը լրանալու կամ աշխատանքը վաղաժամկետ ավարտելու դեպքում դիտորդը ստուգում է, որ դիմորդի պատասխանների թերթիկը և շտրիխ կոդը վնասված չեն և ընդունում է:
Քննական գործընթացն այսպիսով ավարտվում է։ Պատասխանների թերթիկները կնքվում են և ուղարկվում Գնահատման և քննությունների ազգային կենտրոն: