Ինչ միջոցառումներ են նախատեսված Մառնեուլիում և Ախալքալաքում անկախության օրը

Մայիսի 26-ին Վրաստանում նշում են անկախության օրը:

Անկախության օրվան ընդառաջ Վրաստանի մի շարք քաղաքներում անցկացվելու են տարատեսակ ժամանցային և երաժշտական միջոցառումներ:

Մայիսի 26-ին Ախալքալաքում և Մառնեուլիում ողջ օրվա ընթացքում կանցկացվեն տոնական և ճանաչողական տարբեր միջոցառումներ:

Մասնավորապես՝

  • երաժշտական ​​և թատերական ներկայացումներ,
  • պատմական ցուցահանդեսներ,
  • վրացական ժողովրդական ավանդույթների անկյուններ,
  • սպորտային շոուներ,
  • մրցույթներ, մանկական բեմադրություններ և շոուներ:

Վերջում՝ եզրափակիչ համերգներ տարբեր արտիստների և խմբերի մասնակցությամբ:

Նշենք, որ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի ազգային խորհրդի որոշմամբ՝ Վրաստանը հռչակվել է անկախ հանրապետություն: Հանրապետության նախագահ է ընտրվել Նոե Ժորդանիան:

1918 թվականի մայիսի 26-ին ընդունվել է «Վրաստանի պետական անկախության արձանագրությունը»:

Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել էին Եվրոպայի առաջատար երկրները, դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացված բռնազավթումից հետո:

Վրաստանին հաջողվել է անկախությունը վերականգնել 70 տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին: