
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և սառնամանիքի պատճառով դեռևս անհնար է բեռնատարների, կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի։
Կոդա-Մանգլիսի-Փարցխիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-101 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Այս տեղեկություններն «Ալիք Մեդիային» տրամադրել է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։