
Հունվարի 6-ին Վրաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ։ Երկրի արևելյան մասում հունվարի 6-ի գիշերը սպասվում են տեղումներ անձրևի, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կկազմի -4 աստիճան, ցերեկը սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կկազմի +12 աստիճան։
Արևմտյան Վրաստանում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, գիշերը օդի ջերմաստիճանը կկազմի +1 — -4 աստիճան, իսկ ցերեկը սպասվում է մինչև +11 աստիճան տաքություն։
Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը օդի ջերմաստիճանը կկազմի +1 աստիճան, իսկ ցերեկը` +9 աստիճան։
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների օգտագործած Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։