Վրաստանից վերաարտահանումը տարեցտարի աճում է։ Փոխանցում է BusinessPressNews-ը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից վերաարտահանվել է 379,9 մլն դոլարի արտադրանք, ինչը մոտ 20,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Աճում են նաև դեպի հարևան երկրներ վերաարտահանման տեմպերը, որոնցից ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում, որտեղ վերավաճառված ապրանքների ծավալն այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 177 տոկոսով։
Հայաստանում 2022 թվականին վերավաճառվել է 63,782 միլիոն դոլարի արտադրանք.
- թեթև ավտոմեքենաներ՝ 5188 մլն դոլար,
- բուլդոզերներ, ավտոգրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 4,565 միլիոն դոլար,
- ցիտրուսային մրգեր թարմ կամ չորացրած՝ 3,872 միլիոն դոլար,
- կոպտոն և այլ պինդ թափոններ, որոնք ստացվում են սոյայի ձեթից արդյունահանվող՝ 3,857 մլն դոլար,
- խոզի միս թարմ կամ սառեցված՝ 3364 մլն դոլար։
Ռուսաստանում 2022 թվականին վերավաճառվել է 18,147 միլիոն դոլարի արտադրանք.
- սիգարներ և նման ապրաքատեսակ՝ 6,096 մլն դոլար,
- մեքենաներ՝ 3,670 մլն դոլար,
- էլեկտրական ջրատաքացուցիչներ՝ 2,787 մլն դոլար,
- ցիտրուսային մրգեր թարմ կամ չորացրած՝ 2,139 մլն դոլար,
- դեղորայք փաթեթավորված՝ 1,512 մլն դոլար։
Թուրքիայում 2022 թվականին վերավաճառվել է 6,175 միլիոն դոլարի արտադրանք, Ադրբեջանում՝ 133,493 միլիոն դոլարի արտադրանք։