
9-ամյա Դաչի Գուլուան դիմում է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Դաչիի մայրը սոցիալական ցանցում հրապարակել է նամակը:
«Պարոն Գիորգի, ես 9 տարեկան Դաչի Գուլուան եմ: Նկատել եմ, որ յուրաքանչյուր ճանապարհային նշանի վրա պատկերված է տղամարդ: Կարծում եմ, որ դրանով կանայք անտեսվել են: Կանայք և տղամարդիկ շրջում են քաղաքում, նույն ճանապարհով քայլում և մեքենա վարում, խնդրում ենք ճանապարհային նշանների վրա կնոջը ևս պատկերել», — գրում է Դաչին:
Սոցիալական ցանցում նամակը մեծ արձագանք է ստացել: