Պատվաստվելուց առաջ որոշակի սնունդ ընդունելը կարող է հանգեցնել պատվաստվելուց հետո վատ ինքնազգացողության: Այս մոտեցումն ունի բժիշկ թերապևտ, գաստրոէնտերոլոգ Նիկիտա Խարլովը։
Մասնագետներն ասում են` պատվաստվելը հատուկ նախապատրաստություն չի պահանջում, բայց եթե պատվաստումից մի քանի օր առաջ կարգի բերվի սննդակարգը, մարդը հրաժարվի որոշ սննդատեսակներից, ապա նույնիսկ փոքր կողմնակի ազդեցությունների հավանականությունը կնվազի:
Բժիշկները խորհուրդ են տալիս չուտել ավելորդ սնունդ, ինչպես նաև սնունդ, որը կարող է ալերգիա առաջացնել: Ցանկալի չէ նաև նոր սնունդ ընդունել, այլ այն, ինչ օրգանիզմի համար սովորական է, ընդհուպ մինչև օրինակ երշիկի կամ կաթի կոնկրետ ապրանքանիշ:
Պատվաստումից առաջ կարեւոր է սննդակարգում սահմանափակել մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող ուտեստների քանակը: Քաղցրեղեն չի կարելի պատվաստումից առաջ, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակն ավելի բարձր կլինի: Կարտոֆիլը, հացահատիկը, հացը նույնպես կարող են բարձրացնել արյան շաքարի մակարդակը: Մրգերի քանակը ևս ցանկալի է կրկնակի կրճատել` նախապատվություն տալ ցիտրուսային տեսակներին: Ամենայն հավանականությամբ` բանանն ու խաղողը վատ ազդեցություն կունենան, սեխը ևս անցանկալիներից է, քանի որ համարվում է ալերգիկ:
Ցանկալի է նման կանոններին հետևել նաև պատվաստումներից հետո երկու շաբաթվա ընթացքում, երբ ձևավորվում է առաջնային իմունային պատասխանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առայժմ որեւէ սահմանափակումների մասին չի նշում։