
Armenian Airlines ավիաընկերությունը Երևանից Բաթումի և հակառակ ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթերը կմեկնարկի օգոստոսի 11-ից։
Ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ միակողմանի չվերթի տոմսերի արժեքը սկսվում է 72 եվրոյից (208 լարի):
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։