Մինսկում ավարտվեցին երկրորդ եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցեց 43 երկրի 4000 մարզիկ:
Եվրոպական խաղերում Վրաստանը ներկայացնում էր 61 մարզիկ 7 մարզաձևերում, ովքեր կարողացան նվաճել 30 մեդալ, այդ թվում 6 ոսկե, 10 արծաթե և 14 բրոնզե:
Հայաստանը ներկայացնում էր 37 մարզիկ 9 մարզաձևերում: Հայ մարզիկները նվաճեցին 11 մեդալ, այդ թվում` 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:
Մեդալային հաշվարկում Վրաստանի հավաքականը 7-րդ տեղում է իսկ Հայաստանի հավաքականը՝ 11-րդ: