
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնը պատվաստման գործընթացի հետ կապված հավելյալ տեղեկատվություն է հրապարակել.
Ինչ քայլեր անել` COVID-19-ի պատվաստանյութը ստանալու համար
Ամրագրել այցը` booking.moh.gov.ge-ում կամ զանգահարելով 15 22
Բուժկենտրոն ներկայանալ պատվաստումից 10 րոպե առաջ
Պատվաստման կաբինետում բժշկի հետ խորհրդատվություն անցնել
Պատվաստումից հետո տրվում է պատվաստման քարտ
Առողջական վիճակը վերահսկելու նպատակով 30-45 րոպե մնալ բուժաշխատողի հսկողության ներքո
Պատվաստումը հնարավոր է ուղեկցվի թեթև կողմնակի ազդեցությամբ
Եթե կողմնակի ազդեցություններն անհանգստացնում են, կամ չեն անցնում մի քանի օրվա ընթացքում, դիմել ընտանեկան բժշկին կամ թեժ գիծ` 15 22.
Կենտրոնը նշում է, որ պատվաստումը յուրաքանչյուրի քաղաքացիական իրավունքն է, հորդորում է օգտվել այդ իրավունքից:
Գրանցման քայլերը` տեսանյութում