Եթե կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դոզան ստանալուց հետո լուրջ ալերգիկ ռեակցիա առաջանա, Վրաստանի քաղաքացիներին կառաջարկվի երկրորդ պատվաստումը կատարել այլ դեղամիջոցով:
Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովն ասում է, որ Վրաստանում պատվաստումից հետո ուժեղ ալերգիկ ռեակցիա է գրանցվել միայն 2-3 մարդու դեպքում: Ըստ բժշկի` ուժեղ ալերգիկ ռեակցիա ասելով` պետք է ենթադրվի համակարգային ռեակցիա ՝ անաֆիլակտիկ ցնցում: Մնացած դեպքերը որպես ռեակցիա չեն դիտարկվում:
Ինչ վերաբերում է այնպիսի բարդություններին, ինչպիսին է օրինակ թրոմբոէմբոլիան, Վրաստանում չի գրանցվել:
Բժիշկներն առաջարկում են այլընտրանքային պատվաստանյութ: Օրինակ` եթե ալերգիկ ռեակցիա է եղել Pfizer- ի դեպքում, պացիենտին կառաջարկվի AstraZeneca` որպես երկրորդ չափաբաժին և այդպես շարունակ:
Վրաստանում զանգվածային պատվաստումները մեկնարկել են հուլիսի 5 -ին, երբ երկիրը ստացավ չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերի 1 միլիոն չափաբաժին:
Վերջին տվյալներով` պատվաստվել է 464 875 մարդ, 153 128 քաղաքացի ստացել է երկու ամբողջական դոզա: