Վրաստանում որոշակի իմունային շերտ կստեղծվի, ինչը կդառնա պանդեմիան ավարտի պայմանը։ Այս մասին ասել է ալերգոլոգ-իմունաբան, «Նեոլաբ» կլինիկայի տնօրեն Գիորգի Կամկամիձեն։
Նրա խոսքով՝ առաջնային օղակի բժիշկների պարտականությունը անհարկի անալիզներ և դեղամիջոցներ, այդ թվում հակաբիոտիկներ չնշանակելն է։ Ըստ ալերգոլոգ-իմունաբանի՝ նման դեպքում շատերը հիվանդությունը թեթև կտանեն և որոշակի իմունային շերտ կստեղծվի, ինչն էլ կհանդիսանա համավարակի ավարտի նախապայման։
«Վիրուսը ոչ մի տեղ չի գնա, և մեզ անընդհատ անհրաժեշտ կլինի պարբերաբար պատվաստումներ անել»,- ասել է Կամկամիձեն։