Կորոնավիրուսի «օմիկրոնի» մի տարբերակից բուժվելուց հետո «օմիկրոնի» մեկ այլ տարբերակով վարակվելու հավանականությունը բավականին մեծ է։ Այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։
Իմնաձեի խոսքով, թեև վիրուսի հերթական ալիքի գագաթնակետը հավանաբար արդեն անցել է, բայց դրա զարգանալու վտանգը դեռ կա։
Իմնաձեն կոչ է արել, լինել զգույշ և պատվաստվել։
«Կան կրկնակի վարակման բազմաթիվ դեպքեր, օրինակ՝ նրանք, ովքեր բուժվել են նախորդ «դելտա» շտամից, շատերն արդեն վարակվել են նաև «օմիկրոնով», բայց «օմիկրոնի» մի տարբերակից բուժվելուց հետո երկրորդով վարակվելու հավանականությունը բավականին բարձր է»,- ասել է Իմնաձեն։
Նշենք, որ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 028 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 458 093-ն են: