Մառնեուլիի շրջանի Իմիր գյուղում երեկ երեկոյան ցույց է տեղի ունեցել: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» դիտորդների պնդմամբ, #59 ընտրատեղամասում 9 ձայնի առավելությամբ հաղթել է Գրիգոլ Վաշաձեն, սակայն արձանագրությունում գրանցվել է, թե հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Ցուցարարները որոշ ժամանակով փակել են Իմիր գյուղով անցնող միջպետական ճանապարհը: Բախում է եղել նաև ոստիկանության հետ: Այսօր առավոտյան ցուցարարները դադարեցրել են բողոքի ակցիան և հայտարարել, որ բողոքարկելու են համապատասխան գերատեսչությունում:
«Մեր պահանջը մասամբ իրականացվել է: Արձանագրության նոր պատճեն են բերել, որտեղ սխալ թվեր էր նշված: Բողոքարկելու ենք և եթե արձագանք չլինի, կդիմենք այլ քայլերի»,- հայտարարել է ՄԱՇ-ի դիտորդ Ագին Մուստաֆաևը: