Վրաստանի իշխանական քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեն նույն հեռուստատեսությանը տված 15 րոպեանոց հարցազրույցում պատմել է, թե ինչ է ասել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին դեկտեմբերի 23-ին խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ռուխաձեն ասել է, որ ուշադիր լսել է Կոբախիձեի «մանրամասն» պատմությունն Ուկրաինայի պատերազմի մասին: Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ բոլորը համաձայն էին Կոբախիձեի հետ:
«Մի խոսքով, պատմությունը (Կոբախիձեի պատմած-հեղ.) հետևյալն է՝ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, դրանից հետո Վրաստանին խնդրեցին միանալ այդ պատերազմին, տարբեր մեկնաբանություններ կան, թե ինչպես։ Վրաստանը հրաժարվեց ներքաշվել դրանում, հրաժարվեց մեծ պատժամիջոցներ կիրառել, ինչին հաջորդեց մեծ ալիք՝ ցունամի արևմտյան երկրներից», — ասել է Ռուխաձեն՝ հավելելով, որ ինքը և ներկա գտնվողներից ոմանք չեն հավատացել Կոբախիձեի պատմածին:
Ռուխաձե Կոբախիձեին ասել է, որ «առանձնապես զգոն» լինի, որ սխալներ թույլ չտա, այդ թվում՝ նոյեմբերի 28-ի նման հայտարարություն չանի: Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի որոշմամբ՝ ԵՄ բանակցությունների հարցը օրակարգում չի լինի մինչև 2028 թվականի ավարտը:
Ռուխաձեն խոսել է նաև Միխեիլ Կղավելաշվիլիի նախագահ ընտրվելու մասին։ Կոբախիձեին ասել է, որ «ավելի լավ կլիներ» ունենալ մի թեկնածու, որ ավելի կառուցողական կաշխատի Արևմուտքի հետ։