
«Բոլորս միասին վերջնականապես հրաժարվեցինք անցյալից, որը մեր առաջընթացի, հզորանալու ու ազատության հիմնական խոչընդոտն էր»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու, էքզիթփոլերի արդյունքներով հաղթանակ տարած Սալոմե Զուրաբիշվիլին:
Նա Վրաստանի քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում բարձր ակտիվության ցուցաբերելու համար:
«Այսօր իմ երկրում սկզբունքային ընտրություն է արվել: Այս ընտրությունը մեծ նշանակություն ունի այսօրվա և վաղվա Վրաստանի համար»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: