«Իմ ձայնը» պահանջում է 246 ընտրատեղամասերի արդյունքները չեղյալ համարել

Վրաստանյան «Իմ ձայնը» դիտորդական կոալիցիան, որը ներառում է 30 տեղական ընտրությունների դիտորդական կազմակերպությունների, բողոքներ է ներկայացրել 29 ընտրատարածքի հարցով՝ պահանջելով չեղյալ համարել 246 ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ գրանցված ընտրողների թիվը 417 հազար 305 է:

Ըստ կոալիցիայի՝ տեղամասերում բողոքները գրվել են «ընտրությունների հիմնարար սկզբունքների՝ գաղտնիության և ազատ կամարտահայտման բնույթի լուրջ խախտումների մասին»: Ընտրատարածքներին կարելի է ծանոթանալ՝ այստեղ:

«Իմ ձայնը» պարզաբանում է, որ ընտրությունների օրը իրենց դիտորդները հայտնաբերել են «քվեարկության գաղտնիության խախտում, ուրիշի փոխարեն քվեարկություն/կրկնակի քվեարկություն, մատնանշումների չստուգում և առանց մատնանշումների քվեարկություն, ֆիզիկական և բանավոր հարձակումներ դիտորդների վրա և այլն:

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 26-ին, «Իմ ձայնը» դիտորդական կոալիցիայի դիտորդները շարունակական դիտարկում են անցկացրել հանրապետության ողջ տարածքում բացված 1131 ընտրատեղամասերում։