
Իլիայի պետական համալսարանի ուսանողական շարժումը մարտի 10-ին, ժամը 19:00-ին անհնազանդության ցույց է սկսում։
«Մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, սպասում ենք ձեզ Իլիայի պետական համալսարանի Ա մասնաշենքում՝ անհնազանդության ցույցի։
Ակնհայտ է, որ համակարգն էլ ավելի է խստացնում ինքնարտահայտման սահմանափակումները։ Թատերական համալսարան ներխուժումը և ուսանողների բռնի տարհանումը վկայում են, որ համակարգը հետ չի կանգնելու իր մտադրություններից։
Համալսարանը ուսանողներինն է, պետական բոլոր շենքերը՝ ժողովրդինը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Իլիայի պետական համալսարանի ուսանողական շարժումը։
Հիշեցնենք, երեկ ոստիկանները երեք անգամ ժամանել են Թբիլիսիի թատերական համալսարան։ Երկրորդ այցելության ժամանակ նրանք ուսանողներին տուգանել են 5000 լարիի չափով, իսկ երրորդ այցելության ժամանակ պահանջել են լքել շենքը։
Փաստաբանի խոսքով՝ ուսանողները որոշում են կայացրել դուրս գալ շենքից։ Նրանք նախատեսում են բողոքի ակցիան այլ ձևով շարունակել։