
Մարտի 12-ին Լիազորման խորհուրդը որոշեց Իլիայի պետական համալսարանին 6 տարի ժամկետով անվերապահ ավտորիզացիա տրամադրել։ Այս տեղեկությունը տարածել է Իլիայի պետական համալսարանը։
Հիշեցնենք. անցյալ տարի Լիազորման խորհուրդը ավտորիզացիա էր տվել Իլիայի համալսարանին՝ մեկ տարի անց մոնիտորինգի պայմանով։ Իլիայի պետական համալսարանը բողոքարկել էր Լիազորման խորհրդի վերոհիշյալ որոշումը, քանի որ համալսարանը դա համարել էր անընդունելի։
Անցյալ տարվա դեկտեմբերին բողոքարկման խորհուրդը բավարարել էր համալսարանի բողոքը. Նա չէր համաձայնել Լիազորման խորհրդի հոկտեմբերի 10-ի որոշման հետ, և Լիազորման խորհուրդը պարտավորվել էր վերանայել Իլիայի պետական համալսարանի հարցը։