Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկն այցելել է Իլիայի պետական համալսարան։
«Այստեղ՝ Թբիլիսիի Իլիայի համալսարանի ուսանողների շրջանում երկմտանք չկա, թե որտեղ է Վրաստանի ապագան՝ Եվրամիությունում»,- Instagram-ում գրել է Գերմանիայի արտգործնախարարը։
Վրաստան ժամանած նախարարը տարածել է Իլիայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման լուսանկարները:
«Ի՞նչ պետք է անենք, եթե զգանք, որ մեր կառավարությունը նույն եռանդով հավատարիմ չէ մեր սերնդի ընդհանուր շահերին»,- ինձ հարցնում է ուսանողներից մեկը։ Շարունակեք, եղեք համառ, երեք տարի առաջ իմ գործընկերներից ոմանք ժպտում էին այն ուսանողներին, որոնք դասադուլ էին անում կլիմայի պաշտպանության համար: Այսօր նրանց օրակարգը քննարկվում է միջազգային բանակցությունների սենյակներում, ինչպես նաև ընտանիքներում՝ խոհանոցի սեղանի շուրջ»,- գրել է Բերբոկը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել, թեև դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։