Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է պատրիարք Իլիա Երկրորդի 2025 թվականի Սուրբ Ծննդյան կոնդակը։
«Սիրելի եղբայրներ և քույրեր, Քրիստոս ծնավ և հայտնեցավ», — այսպես է սկսում Իլիա Երկրորդը իր խոսքը:
«Մեր բոլոր խնդիրներն արդեն շղարշված են այս ուրախությամբ, դրանով մենք հաղթահարում ենք մեր թուլություններն ու փորձությունները, դրանով հաղթահարում ենք անարդարությունը, վիշտն ու ցավը։
Ի՞նչը կարող է լինել ավելի կարևոր և վեհ, քան այն, երբ Աստված ինքն է մտնում մեր կյանք և պատմություն, որպեսզի օգնի մեզ գիտակցել մեր գոյության հիմնական նպատակը», — գրել է Իլիա Երկրորդը:
Պատրիարքն անդրադարձել է նաև մարդկային էությանը, եսասիրությանը՝ որպես այսօրվա խնդիր։ Հիշեցրել է, որ գոռոզությունն ու եսասիրությունը Տիրոջից հեռացած մարդու «սուր» հատկանիշներն են։
«Պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ տաղանդ ու կարողություն ունենք, դա Տիրոջ կողմից է տրված, մերը միայն մեր անձնական կամքն է, որը պետք է ճիշտ ուղղորդվի։ Միաժամանակ, մեր կոչն է լինել մեր մերձավորների ծառաները մեր երկրում։
Ահա թե ինչու, մյուս պատվիրանների հետ մեկտեղ, պետք է կատարենք Տիրոջ ամենակարեւոր ուսմունքներից մեկը՝ «Սիրիր մերձավորիդ քո անձի պես»,- գրված է կոնդակում։