
Վրացի ձյուդոիստ (100 կգ) Իլիա Սուլամանիձեն դարձավ իր դեբյուտային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչում նա պարտվեց ադրբեջանցի Զելիմ Կոցոևին։
Սուլամանիձեն եզրափակիչից առաջ հաղթել է երկու մրցակցի. Քառորդ եզրափակիչում՝ օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն, ճապոնացի Ահարոն Վուլֆին, իսկ կիսաեզրափակիչում՝ շվեյցարացի Դանիել Էյխին։
23-ամյա Իլիա Սուլամանիձեն աշխարհի առաջնության բրոնզե և Եվրոպայի առաջնության երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալակիր է։