
Նախօրեին Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ Սբ․ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում կայացավ 59-րդ համընդհանուր մկրտությունը: Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը դարձավ ևս 564 երեխայի կնքահայր:
Իլիա 2-րդը կնքում է ընտանիքի 3-րդ և հաջորդ երեխաներին, որոնց ծնողները պսակվել են եկեղեցում: Համընդհանուր մկրտությունների նպատակը երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է:
Մինչ այս պահը Իլիա 2-րդը մկրտել է ավելի քան 38 հազար երեխայի: Առաջին համընդհանուր մկրտությունը տեղի է ունեցել 2008 թվականին: