
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև հունիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել: Տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Իլհամ Ալիեւը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ, մաղթել հաջողություններ ու առողջություն:
Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ՝ ցուցաբերած ուշադրության համար:
Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցում ասել են, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ու ընդլայնվում։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների ասպեկտները: