Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) տվյալներով՝ 2022-2023 թվականներին 118 հազարից ավելի Վրաստանի քաղաքացի է արտագաղթել` վերադարձողներից ավելի։ Վրաստանում մնացել է 73,7 հազար ՌԴ քաղաքացի։
2023 թվականին արտագաղթած Վրաստանի 163 հազար 480 քաղաքացու 70%-ը (114 հազար 438) 30 տարեկանից երիտասարդ են, նրանց թվում՝ 43%-ը (70 հազար 3) մինչև 15 տարեկան երեխաներ են։
Նույն տվյալների համաձայն՝ վերջին 10 տարում (2014-2023) Վրաստանի 815 հազար 608 քաղաքացի է արտագաղթել, երկիր է վերադարձել 265 հազարով պակաս՝ 550 հազար 919 Վրաստանի քաղաքացի։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Վրաստանում ծնված 861 հազար 77 մարդ ապրել է վտարանդիության մեջ։ Հաշվի առնելով ներկայիս դինամիկան՝ 2024 թվականին նրանց թիվը կհասնի միլիոնի։